Մոգերինին կարևորում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Մոգերինին նշել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը կարևոր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ու գազամատակարարման դիվերսիֆիկացիայի համար և առաջիկայում նույնպես սատարելու է տվյալ նախագծի իրականացմանը։
Հայտնի է, որ այսօր Ալիևը հանդիպում կունենա Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ: Այդ հանդիպման արդյունքների մասին կողմերը հանդես կգան հայտարարությամբ։ Այնուհետև նախատեսված է Ալիևի հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։