3897 դիտում
17:19 06-02-2017
Հայկական 23 ընկերություն մասնակցում է «Պրոդ Էքսպո-2017» մոսկովյան միջազգային ցուցահանդեսին
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ երկրի 23 ընկերություններ մեկ միասնական տաղավարով Մոսկվայում մասնակցում են «Պրոդ Էքսպո-2017» միջազգային 24-րդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Ցուցահանդեսը բաց է լիենլու փետրվարի 6-10-ը: Հայկական ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի զարգացման հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
Սննդի, խմիչքների և սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որին նախորդ տարի մասնակցել է մոտ 2 հազար կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 հազար մարդ, այդ թվում՝ գնորդ և մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաև մրցույթների:
Նմանատիպ նյութեր
4218 դիտում
16:06 03-02-2017
Հայկական գինիները կներկայացվեն մոսկովյան «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսում
1021 դիտում
20:51 20-02-2024
47 հայկական ընկերություն մասնակցում է Դուբայում անցկացվող միջազգային ցուցահանդեսին
Այս բաժնից
856 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1159 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
910 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը