Լոնդոնի քաղաքապետը զգուշացրել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին
                        Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը  զգուշացրել է մայրաքաղաքում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Daily Mail-ին տված հարցազրույցում քաղաքապետը նշել է, որ Լոնդոնում «Իսլամական Պետություն» խմբավորման կողմից ահաբեկչական հարձակումների սպառնալիքն այսօր մեծ է, քան երբևէ:
«Ահաբեկչական հարձակումների իրականացումն այսօր ոչ թե հնարավարության հարց է, այլ ժամանակի»,- հավելել է քաղաքապետը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

