211652_close_icon

Պաշտոնական Իրաքը Եվրոպային զգուշացրել է ահաբեկչական հնարավոր գործողությունների մասին

views-count2234 դիտում article-date 21:02 15-11-2015
Իրաքի արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունները պաշտոնական զգուշացում են ուղարկել մի քանի երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային՝ ահաբեկչական հարձակման բարձր հավանականության մասին: «Իրաքյան հետախուզական ծառայություններից ստացված ինֆորմացիան մատնանշում էր, որ շուտով ահաբեկչական հարձակման կենթարկվի ԵՎրոպան, մասնավորապես Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Իրանը», — ասված է Իրաքի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, գրում է RT-ն:

Նմանատիպ նյութեր