2883 դիտում
18:52 01-02-2017
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն և ՄԱԿ-ում ԱՄՆ նոր դեսպանը պատասխանել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին հարցերին
Ամերիկացի սենատորները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնին և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հալեյին, գրում է [url=http://asbarez.com/159685/tillerson-haley-comment-on-armenia-artsakh/]asbarez.com[/url]-ը՝ հավելելով, որ հարցերն ուղղվել են նրանց պաշտոնի հաստատման հարցով լսումների ժամանակ։
Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը հունվարի 23-ին և ներկայացրել Սենատի հաստատմանը: Նիքի Հալեյի թեկնածությունը Սենատը հաստատել է հունվարի 24-ին։
«Եթե հաստատվեմ պաշտոնում, ես կաշխատեմ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում խաղաղ, երկարաժամկետ լուծում գտնելու համար։ Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը՝ երաշխավորելով, որ պետք է հարգվեն կողմերի միջև բոլոր համաձայնագրերը»,- ասել է Թիլերսոնը՝ պատասխանելով սենատոր Մարքիի հարցին։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «սպառնում է տարածաշրջանի կայունությանը և ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցին Թիլերսոնը պատասխանել է. «1915 թվականի ողբերգական վայրագությունները ցավոտ հարց են մնում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Իմ թեկնածության հաստատման դեպքում ես կաջակցեմ պատմական իրադարձությունների ամբողջական ուսումնասիրությանը և Հայաստանի ու Թուրքիայի միջև բաց երկխոսությանը՝ հանուն տարածաշրջանային կայունության»։
«Ես երբեք չեմ խուսափի դատապարտել այլ երկրներին մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը խախտող գործողությունների համար»,- իր հերթին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հալեյը։
Նմանատիպ նյութեր
883 դիտում
14:53 29-07-2024
Լեռնային Ղարաբաղի հայերը վերադարձի իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին
Այս բաժնից
550 դիտում
18:18 15-09-2024
Գազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-ի
760 դիտում
17:38 15-09-2024
Ջրհեղեղ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներ
493 դիտում
17:05 15-09-2024
ԱՄՆ-ի ընտրությունները շատ բան կփոխեն Ուկրաինայի պատերազմի հարցում. Թրամփ