3349 դիտում
09:58 31-01-2017
Ներդրողները մտավախություն ունեն, որ իրենց գումարները կփոշիանան. ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, կառավարությունում առայժմ չեն հստակեցրել այն մեխանիզմները, որոնցով պետք է սպասվող ներդրումային ռեսուրսները ուղղվեն բիզնեսին։ Խոսքը առաջին հերթին հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մասին է։
Խնդիրն այն է, որ ցանկացած բիզնեսի մեջ ներդրումներ անելու համար պետք է գնահատվեն այդ բիզնեսի հեռանկարները, պարզվի մոտավոր շահութաբերությունը, ռիսկերը և այլն։ Ով պետք է գնահատի, դեռ պարզ չէ։ Այս հարցը կարևորագույն նշանակություն է ձեռք բերել պոտենցիալ ներդրողների շրջանում և հիմնական խոչընդոտներից է հիմնադրամի ձևավորման գործում։
Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ներդրումները բիզնեսին «հասցվեն» բանկերի միջոցով՝ վարկերի տեսքով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ տոկոսադրույքները չափազանց բարձր։ Հստակություն առայժմ չկա նաև ավելի խոշոր՝ ենթակառուցվածքային, կառավարության կողմից առաջարկված ծրագրերում ներգրավվելիք խոշոր ներդրումների հարցում։
Ներդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին։ Ստեղծված իրավիճակում ներդրողները մտավախություն ունեն, որ ինչպես փոքր, այնպես էլ մեծ ներդրումային ծրագրերում ներդրումներ չանելու դեպքում իրենց գումարները կփոշիանան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2974 դիտում
08:59 12-06-2019
Ներդրողները չեն ուզում վտանգել իրենց կապիտալն ու ունեցվածքը ՌԴ-ում. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»