211652_close_icon
views-count52851 դիտում article-date 15:38 26-06-2018

Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. 30-ից ավելի բազմազավակ ընտանիքներ մտավախություն ունեն, որ նորից կհայտնվեն թափառականի կարգավիճակում. նրանց հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. ՖՈՏՈՌԵՊԱՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

30 ընտանիք է ապրում Եղվարդի Խճուղի 34 հասցեում: Բոլորն էլ անտուն են, բոլորն էլ՝ բազմազավակ: Տանիք չունենալու պատճառով ոմանք արդեն երկար տարիներ, ոմանք էլ բոլորովին վերջերս եկել ու բնակություն են հաստատել նախկինում գործող, բայց երկար տարիներ անտերության մատնված ՙԳյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ-ին պատկանող շենքում: Միայն թե հիմա նրանց այստեղից դուրս են հրավիրում: Բնակիչներին իրենց անչափահաս երեխաններով շենքից դուրս հրավիրողններից մեկը, ասում են, Հետազոտական Ինստիտուտի փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանն է. շենքի առաջին հարկի 240 քառակուսի մետրն իրեն է պատականում, թեև բնակիչները պնդում են, որ Խոյեցյանի տարածքը ոչ թե շենքի ներսում է, այլ դրսում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մի քանի օր է՝ ինչ-որ երիտասարդներ են այցելում մեզ, անգամ գիշերը ժամը 1-ին, 2-ին ու սպառնում են, թե՝ շենքից դուրս եկեք: Այս շենքը «էլլիպս» ընկերությանն է պատկանում: Բնակիչները ասում էին նաև, որ իրենք պահանջել են, որպեսզի իրենց դիմած երիտասարդները սեփականության վկայական ցույց տան, սակայն նրանք դա ցույց չեն տվել, ինչը կասկածներ է առաջացրել, որ հնարավոր է՝ խափում են: Մոտ 40 քառակուսի մետր է ամենամեծ տարածքը, որտեղ տեղավորվել է շենքում ապրող յուրաքանչյուր անապահով ընտանիք: Պայմաններ չկան, բայց չեղածից լավ է, ասում են բնակիչները ու վստահեցնում. եթե թույլ տան ապրել, իրենք իրենց միջոցներով կամրացնեն շենքը, կնորոգեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փողոցում հայտնվելու վտանգի առջև կանգնած ընտանիքներում կան մեծ թվով մանկահասակներ, մի քանիսի տղաները ծառայում են բանակում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ու նրանք խնդրում են, որպեսզի կառավարությունը իրենց օգնի, որ տղաները բանակից գալուց հետո չհայտնվեն բաց երկնքի տակ: Նրանք ասում էին նաև, որ ապագայում էլ ունեն մեծ թվով տղաներ, ովքեր նույնպես պետք է գնան ու իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Բնակիչններն արդեն փաստաբանների հետ են խոսել ու նաև նամակ-դիմումներ գրել վարչապետ Փաշինյանին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Նրանք հուսով են, որ վարչապետը իրենց օգնության ձեռք կմեկնի և իրենք նորից չեն շարունակի թափառական կյանք վարել: «Մեր հույսը վարչապետի ու նրա կողմից նշանակված Կոտայքի մարզպետի վրա ենք դրել՝ կրկին խնդրելով, որ նրանք մեզ նեցուկ ինեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր