5674 դիտում
22:20 30-01-2017
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզադաշտում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան
«Մանչեսթեր Յունայթեդի» մամլո ծառայությունը հայտարարել է, որ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան, իսկ մարզադաշտին նվազագույն վնաս է հասցվել:
«Էլեկտասարքավորման մեջ կարճ միացման պատճառով բռնկված թեթև հրդեհը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին` սէր Բոբի Չարլթնի տրիբունայում և ժամանակին հայտնաբերվել է:
Հրշեջ ծառայության աշխատակիցները արագ և արդյունավետ մեկուսացրել, իսկ այնուհետև` մարել են կրակը: Մարզադաշտը նվազագույն վնաս է կրել, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել», նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ