4784 դիտում
18:20 30-01-2017
Շարունակվում են մուրացկանությամբ զբաղվողներին բնականոն կյանքի վերադարձնելու նախաձեռնությունները
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակում են մուրացկանությամբ զբաղվողների հայտնաբերման, նրանց սոցիալական և տարատեսակ այլ աջակցություն ցուցաբերելու աշխատանքները: Նախկինում հայտնաբերված, մուրացկանությամբ զբաղվող 37 երեխաներից 21-ը բնակվում է մայրաքաղաքում: Ըստ այդմ, պատասխանատուների կողմից վերահսկողություն է իրականացվում նաև նրանց ընտանիքների նկատմամբ: Երեխաները հաճախում են դպրոց, իսկ նրանցից 3-ը գտնվում են ՀՕՖ-ի հովանու ներքո:
Մուրացկանությամբ զբաղված և հայտնաբերված չափահաս քաղաքացիներին ևս քաղաքապետարանը տրամադրում է համակողմանի աջակցություն: Հետագայում մուրացկանության երևույթը կանխելու նպատակով նրանց ընտանիքների հետ որոշակի միջոցառումներ են իրականացնում նաև վարչական շրջանները: Ըստ այդմ էլ ընտանիքների մի մասը հաճախում է բարեգործական ճաշարաններ:
2017թ. հունվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող երկու անձ: Նրանցից մեկը տեղափոխվել է անօթևանների ժամանակավոր կացարան, իսկ 2-րդ անձի վերաբերյալ, ով Արարատի մարզի բնակիչ է, տեղեկատվություն է տրամադրվել Արարատի մարզպետարանին:
Նմանատիպ նյութեր
985 դիտում
11:12 24-11-2023
ՌԴ-ի հետ հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու հնարավորությունը չի սպառվել․ Տիգրան Աբրահամյան
5217 դիտում
13:00 05-05-2014
Օրբելի փողոցում հրդեհված բնակարանում հայտնաբերված 60-ամյա տղամարդը մուրացկանությամբ չի զբաղվել
3814 դիտում
18:01 03-09-2015
Անվճար վաճառատեղեր` գյուղմթերքի առևտրով զբաղվողներին
Այս բաժնից
952 դիտում
18:45 15-01-2025
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը
949 դիտում
18:33 15-01-2025
Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել
505 դիտում
18:12 15-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար