991 դիտում
11:12 24-11-2023
ՌԴ-ի հետ հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու հնարավորությունը չի սպառվել․ Տիգրան Աբրահամյան
ՌԴ-ի հետ հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու հնարավորությունը չի սպառվել։
Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Գլխավոր խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի հետ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ ունի բնական է, որ տարբեր թեմաների վերաբերյալ կարող է դիրքորոշումների տարբերություն լինել:
Իրավիճակային բարդությունն այն է, որ հայաստանյան իշխանությունը այս ամենն անընդհատ սրում է, տանում բախումների և փորձում այնպիսի կետի հասցնել, որից այն կողմ` նախկին հարաբերություններին վերադառնալն այլևս անհնար կլինի:
Ինքս մեծ թվով չստացված հարցեր ունեմ` այս կամ այն իրավիճակում ՌԴ-ի գործելու/չգործելու վերաբերյալ, սակայն ցանկացած հայտարարություն անելիս կամ որոշում կայացնելիս պետք է հիշել, որ ՌԴ-ն այս տարածաշրջանի գլխավոր դերակատարն է և նրա հետ հարաբերությունները թաղելն անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ:
Մի կարևոր հանգամանք էլ. շատ ժամանակ վերլուծություններն ու քաղաքական գնահատականները հենվում են իրավիճակային գործոնների վրա, սակայն հիմքը 2018 թվականի փաշինյանական արտաքին քաղաքական կուրսն է, որի կենտրոնում ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակի կտրուկ իջեցումն էր, որն էլ իր հետ բազմաթիվ ծանր հետևանքներ բերեց:
ՌԴ-ի հետ հարաբերություններն իր բնականոն հուն վերադարձնելու և ՌԴ-ի որոշումները ռազմավարական-դաշնակցային որոշումների շրջանակ բերելու հնարավորությունը չի սպառվել, բայց դա չի կարող տեղի ունենալ այս իշխանության պայմաններում, որովհետև ո´չ ցանկություն ունեն, ո´չ կամք, առավել ևս, որ գաղափարական առումով լրիվ այլ տրամաբանության մեջ են»:

Նմանատիպ նյութեր
373 դիտում
12:39 16-01-2025
Գլենդեյլը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում է. քաղաքապետը՝ հրդեհների մասին
4784 դիտում
18:20 30-01-2017
Շարունակվում են մուրացկանությամբ զբաղվողներին բնականոն կյանքի վերադարձնելու նախաձեռնությունները
Այս բաժնից
2524 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
826 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
1108 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան