211652_close_icon
views-count5031 դիտում article-date 13:00 05-05-2014

Օրբելի փողոցում հրդեհված բնակարանում հայտնաբերված 60-ամյա տղամարդը մուրացկանությամբ չի զբաղվել

Ապրիլի 29-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկություն էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, ինչի հետևանքով հրդեհ էր բռկվել Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 28 բնակարանում: Հրշեջները աշխատանքները կատարելուց հետո բնակարանում հայտնաբերել էին 60-ամյա Արամ Մելքոնյանի դին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը բնակվում էր միայնակ և զբաղվում էր մուրացկանությամբ, սակայն լրագրողական հետաքննություն անցկացնելուց հետո [b]SHAMSHYAN.com[/b]-ը պարզեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ա. Մելքոնյանը հարևանների և շրջապատի կողմից համարվում էր հարգված և ընդունված անձնավորություն, և բնակվելով միայնակ, միշտ ձեռք է մեկնել կարեկից եղել մարդկանց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/12675/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 29-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 28-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել, իսկ տանտերը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Հրդեհի վայր էին ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատները` 4 մարտական հաշվարկով և հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքով: Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել էր 60-ամյա Արամ Մելքոնյանի դին: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Հրշեջների կանչով ժամանել էին նաև էլեկտրոցանցի և գազի ծառայության աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել էին շենքը, իսկ գազի ծառայողները շենք սնուցող գազախողովակը ժամանակավորապես փակել էին: Տեղում աշխատում էր նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննչական խումբը, փորձագետն ու դատական բժիշկը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր