Հարավային և Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են անհապաղ հանդիպում անցկացնելու շուրջ
Երկու երկրների իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ նստելու շուրջ, որպեսզի կանխվի լարված իրավիճակը պատերազմի վերածվոելու հավանականությունը:
Renhal գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը պետք է տեղի ունենա սահմանային Պխանմունդջոմ գյուղում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին, այսինքն՝ 1 ժամ շուտ այն ժամանակից, որը սահմանել էր Պհենյանը Սեուլի համար, որպեսզի վերջինս սահմանին տեղադրված բարձրախոսները հեռացներ: