5373 դիտում
20:39 28-01-2017
Իոսիֆ Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը
15 տարեկան հասակում Իոսիֆ Բրոդսկին թողել է դպրոցը։ Աշխատել է գործարանում, դիահերձարանում (պատրաստվում էր բժիշկ դառնալ), երկրախուզական արշավախմբում։ Լրջորեն զբաղվում էր ինքնակրթությամբ. ուսումնասիրում էր անգլերեն և լեհերեն, շատ ժամանակ է տրամադրել, ամերիկյան, անգլիական, լեհական արձակին, դասական դիցաբանությանն ու կրոնական փիլիսոփայությանը ծանոթանալուն։
Այդ ժամանակից սկսած զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Սեփական խոսքերով՝ Բրոդսկին սկսել է գրել տասնյոթ տարեկան հասակում, սակայն կան մի քանի բանաստեղծություններ, որոնք թվագրված են 1956-1957 թվականներով։ Ժամանակակիցներից նրա վրա մեծ ազդեցություն են թողել Եվգենի Ռեյնը, Վլադիմիր Ուֆլյանդը, Ստանիսլավ Կրասովիցկին:
Հետագայում Բրոդսկին անվանեց մեծագույն գրող Օդնենին և Ցվետաևային, որոնց հետևում էին Կավաֆիսն ու Ֆրոստը։ Բրոդսկու առաջին տպագրված բանաստեղծությունը ("Баллада о маленьком буксире") տպագրվել է կրճատված տարբերակով, մանկական «Խարույկ» ամսագրում։
1963 թվականին Բրոդսկուն կալանավորեցին պորտաբուծության մեղադրանքով։ Դատը կայացավ 1964 թվականի փետրվարի 18-ին, Լենինգրադում, որի արդյունքում Բրոդսկին դատապարտվեց 5 տարի վարչական վտարման և արտաքսվեց Արխանգելսկի մարզ։ Սակայն ի պաշտպանություն Բրոդսկու, 1965 թվականի փետրվարին, բազմաթիվ հայրենական և արտասահմանյան բանաստեղծների ելույթներից հետո, նրան թույլատրեցի վերադառնալ Լենինգրադ։
1972 թվականին Բրոդսկին վտարանդվեց ԱՄՆ և սկզբնական ժամանակներում ապրեց Անն-Արբոր քաղաքում, որտեղ գտնվում էր «Արդիս» հրատարակչությունը, որը բազմիցս հրատարակել է ռուս վտարանդի գրողներին։ 1980 թվականից՝ ԱՄՆ-ի քաղաքացի։ Նա տեղափոխվեց Նյու-Յորք։
Մասաչուսեթս նահանգի Mount Holyoke քոլեջում դասավանդել է ռուս և անգլիական պոեզիա։ Դասախոսությունները կարդում էր անգլերենով։ Բրոդսկին արժանացել է ամերիկյան մի շարք հեղինակավոր գրական պարգևների։
1987 թվականին նրան շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ։
Բրոդսկին մահացել է քնած ժամանակ, 1996 թվականի հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը։ Ժամանակավորապես հուղարկավորվել է Նյու-Յորքի քաղաքամերձ բնակավայրում, այնուհետև նրա դին հանձնվում է Իտալիայի (Վենետիկ) հողին՝ բանաստեղծի կտակի համաձայն։
Նմանատիպ նյութեր
10283 դիտում
12:14 13-09-2016
1996 թվականի այս օրը մահացել է ամերիկացի ռեփ երգիչ Թուփաք Շակուրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4989 դիտում
20:21 05-03-2016
«Որդին հոր համար պատասխանատվություն չի կրում». 1953 թվականի այս օրը մահացել է Իոսիֆ Ստալինը
2173 դիտում
15:28 05-01-2024
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա
Այս բաժնից
1144 դիտում
23:50 18-11-2024
Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքին 80-ից ավելի երկիր է միացել
1162 դիտում
23:25 18-11-2024
Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա
1108 դիտում
22:57 18-11-2024
Աբխազիայում ապաարգելափակվել է գերատեսչությունների աշխատանքը