211652_close_icon
views-count17750 դիտում article-date 09:09 27-01-2017

ՀՀ տարածքում փակ ու դժվարանցանելի ավտոճանապարհներ կան, Շիրակի մարզում բուք է. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Ցողամարգ-Բավրա, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով: Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց: Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Ամասիա և Ախուրյան գյուղերում, Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր