Ռուսաստանը պատրանքներ չի տածում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերալիցքավորման» հարցում. Ս. Լավրով
ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերալիցքավորելու հարցում Մոսկվան պատրանքներ չունի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու փաստը, հաղորդում է rosbalt.ru-ն։
«Մենք ոչ մի միամիտ սպասումներ չունենք՝ կապված այդ հարաբերությունների վերալիցքավորման հետ։ Գիտենք, որ Թրամփը գործարքներ կնքելու վարպես է համարվում, բայց և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ կարող է իր երկրի շահերից ելնելով պայմանավորվածություններ ձեռք բերել»,-ասել է Լավրովը Պետդումայում մամուլի ասուլիսի ժամանկ։
Այդկերպ է Լավրովն արձագանքել Պետդումայի՝ ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովի այն դիտարկմանը, թե ամերիկյան առաջնորդի համար բանակցությունները փոխզիջում չեն, այլ անխոս հաղթանակ։
«Հենց դրանով էլ նա կշարունակի զբաղվել»,-նշել էր Կալաշնիկովը՝ նկատի ունենալով ռուս-ամերիկյան հարաբերությունները։