5367 դիտում
15:30 19-09-2016
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։
Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-ին։
ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։
Նմանատիպ նյութեր
4710 դիտում
19:03 10-05-2017
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը կդադարեցվի՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման նպատակով
4740 դիտում
15:42 08-09-2019
Պլանային վերանորոգումից հետո Հայկական Ատոմային էլեկտրակայանը միացավ ՀՀ էներգահամակարգին
3003 դիտում
12:26 29-10-2021
Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների համար
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը