211652_close_icon
views-count3168 դիտում article-date 13:45 25-01-2017

Գալուստ Սահակյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի այրուն է հանձնել ՀՀ ԱԺ պատվո մեդալ

Հունվարի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի եւ երկարամյա գործունեության համար ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգեւը հանձնվել է Գեղամ Գրիգորյանի այրուն՝ Վալերիա Գրիգորյանին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վաղամեռիկ արտիստի նշանակալի դերը հայ եւ համաշխարհային երգարվեստի զարգացման ու տարածման գործում:

Նմանատիպ նյութեր