211652_close_icon

Մայք Փոմփեոն ընտրվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար

views-count2601 դիտում article-date 15:14 24-01-2017
Ամերիկյան սենատը քվեարկությամն արդյունքում հաստատել է Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում Մայք Փոմփեոյի թեկնածությունը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Փոմփեոյի օգտին քվեարկել է 67, դեմ՝ 30 սենատոր։ Վերջինիս թեկնածությանը դեմ քվեարկած գրեթե բոլոր սենատորները Դեմոկրատական կուսակցությունն են ներկայացնում։ Հունվարի 12-ին լսումներում 52-ամյա Փոմփեոն հայտարարել էր, որ դեմ է հանդես գալու ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կասկածյալներին դաժան մեթոդներով հարցաքննելուն։ Նա նաև Բարաք Օբամայի վարչակազմի ամենասուր քննադատներից է, հատկապես Իրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրի հարցում, նաև դեմ էր Գուանտանամոյի բանտը փակելու նախաձեռնությանը։

Նմանատիպ նյութեր