211652_close_icon

Հայաստանի Մ-17 հավաքականն ավարտեց մրցելույթները «Զարգացման Գավաթ» մրցաշարում

views-count6114 դիտում article-date 15:30 21-01-2017
Այսօր Մինսկում ավարտվում է «Զարգացման Գավաթ» մրցաշարը: Քիչ առաջ իր վերջին հանդիպումն անցկացրեց Հայաստանի Մ-17 հավաքականը: 10-12-րդ տեղերի համար պայքարում մեր թիմի մրցակիցն էր Վրաստանի Մ-17 ընտրանին: Վրաստանի թիմը հաղթեց 3:0 հաշվով: Նշենք, որ մեր տղաները պարտվեցին մրցաշարի բոլոր հանդիպումներում: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 12. Նարեկ Հովհաննիսյան, 10. Ժիրայր Շաղոյան, 4. Տիգրան Այունց, 8. Արսեն Եղիազարյան, 7. Արմեն Գրիգորյան, 17. Արամ Խամոյան, 11. Էրիկ Ավետիսյան, 9. Արմեն Հովհաննիսյան, 15. Գերման Կուրբաշյան, 19. Սուրեն Հարությունյան, 3. Կարեն Մուրադյան: Պահեստայիններ` 1. Էրիկ Մելիքսեթյան, 13. Կարեն Հովհաննիսյան, 14. Արսեն Սարգսյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 16. Ազատ Հարությունյան, 18. Արթուր Միսկիրիջյան, 20. Մհեր Սուքիասյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2. Դանիել Պետոյան:

Նմանատիպ նյութեր