Մեկնարկել է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը. ՈՒՂԻՂ
Վաշինգտոնում, Երևանի ժամանակով ժ. 20:00-ին մենարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
Տարվա գլխավոր արարողության ծրագիրը ներառում է այցելություն Սպիտակ տուն, երդման հանդիսավոր արարողություն, ելույթ, Կապիտոլիումում ընդունելություն, շքերթ, պարահանդես։ Միջոցառմանը հրավիրված են 1500 մարդ։ Հայտնի է, որ ԱՄՆ ազգային հիմնը կկատարի America’s Got Talent-ի հաղթող, 16-ամյա Ջեքի Իվանկոն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ 50 դեմոկրատ կոնգրեսականներ բոյկոտել են Թրամփի երդմնակալության արարողությունը։ Բողոքի ցույցեր են կազմակերպվել Նյու Յորքում և Վաշինգտոնում։
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=JSpp8-h5_Lw]Ազատութուն TV[/url]-ի