70512 դիտում
21:01 30-01-2017
«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հրապարակած տեսանյութի արձագանքները դեռ շարունակվում են. անապահով ընտանիքին օգնելու ցանկություն է հայտնել հանրահայտ երգչուհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա հունվարի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացվում էր Այնթապ գյուղում ապրող Թովմասյանների անապահով ընտանիքի ծանր առօրյան, մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում։
Անապահով ընտանիքին օգնելու նպատակով այսօր՝ հունվարի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնի երգչուհի Գայանե Սերոբյանը փոխանցեց տաք հագուստներ:
Նա ասաց, որ իրենք չեն կարողացել անտարբեր մնալ այդ ընտանիքի մասին պատմող տեսանյութին և ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել՝ փոխանցելով տաք հագուստներ:
Ըստ նրա՝ մեր օրերում մարդկանց մեծամասնությունը չի ընթերցում Աստվածաշունչ, որի պատճառով էլ ունենք այն, ինչ ունենք: Նա կարիքավոր ընտանիքին փոխանցեց նաև Աստվածաշունչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+