Դանիայի խորհրդարանն այսօր քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը
Այսօր՝ հունվարի 19-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։
Այն խորհրդարանի օրակարգ է բարձրացվել Enhedslisten, Alternativet կուսակցությունների կողմից։ Բանաձևի հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը և Ռասմուս Նորդքվիստը:
Թուրքական Milliyet թերթի կայքն իր հերթին տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնածավալ արշավ են սկսել՝ տապալելու համար նախաձեռնությունը:
Բացի այդ, թուրքերը խորհրդարանի պատգամավորներին և լրատվամիջոցներին նամակներ են ուղարկում՝ փորձելով վերջիններիս խեղաթյուրված իրավիճակ ներկայացնել և համոզել, թե իբրև իրականում հայերն են կոտորել թուրքերին։
Դանիացի քաղաքական գործիչները նշում են, որ ժամանակն է, որպեսզի Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից: