Դանիայի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը
Այսօր՝ հունվարի 26-ին, Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Այս մասին տեղեկանում ենք armradio.am-ից:
Բանաձևն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ բանաձևը քննարկվել էր հունվարի 19-ին: Քվեարկության արդյունքները «Ռադիոլուրին» Կոպենհագենից հայտնել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: