211652_close_icon
views-count3983 դիտում article-date 16:34 17-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Նոպամնյաշչի. ուղիղ միացում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 4-րդ տուրը Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով խաղում է հնդիկ Բասկարան Ադհիբանի հետ: Նշենք, որ երեկ տեղի ունեցան մրցաշարի երրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր հնդիկ գրոսմայստեր Ադհիբան Բաշկարանը. պարտիայի 38-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Երրորդ տուրում մրցաշարի առաջատար Պավել Էլյանովը ոչ-ոքի խաղաց Պենտալա Հարիկրիշնայի հետ: Հաշտություն կնքվեց նաև Դմիտրի Անդրեյկին – Մագնուս Կարլսեն պարտիայում: Երրորդ տուրում առաջին հաղթանակները տոնեցին և առաջատարների խմբին միացան Սերգեյ Կարյակինը, Վեյ Յին ու Ուեսլի Սոն: Երրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է , որն ունի 2.5 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ Մագնուս Կարլսենը, Պենտալա Հարիկրիշնան, Սերգեյ Կարյակինը, Վեյ Յին ու Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը վաստակել է 1.5 միավոր և ընթանում է 7-րդ հորիզոնականում: Արոնյան-Նոպամնյաշչի պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր