211652_close_icon
views-count9955 դիտում article-date 16:03 16-01-2017

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.), տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Նմանատիպ նյութեր