«Սևիլյան» սուպերդրամատիկ վերջաբանում կանգնեցրեց «Ռեալի» ռեկորդային հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Սևիլիան» չափազանց դրամատիկ պայքարում առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ` 2:1:
Հավասար պայքարու ընթացող խաղի հիմնական իրադարձությունները տեղի ունեցան վերջին 25 րոպեում:
Նախ, 67-րդ րոպեին Կարվախալի դեմ կանոնները խախտեց «Սևիլիայի» դարպասապահ Սերխիո Ռիկոն և 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն:
85-րդ րոպեին հիանալի հանդիպում անցկացնող Սերխիո Ռամոսը անսպասելիորեն գրացեց սեփական դարպասը: Իսկ հանդիպմանը ավելացված ժամանակում փոխարինամ դուրս եկած` «Սևիլյայի» հարձակվող Ստևան Յովետիչը երկրորդ անգամ գրավեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը` 2:1:
Այսպիսով, ավարտվեց «Ռեալի» անպարտելի հանդիպումների շարքը, որը հասավ 40-ի և այժմ նոր ռեկորդ է հանդիսանում:
Այս խաղից հետո «Ռեալը» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` 1 միավորի առավելություն ունենալով երկրորդ տեղում ընթացող «Սևիլիայի» նկատմամբ: «Բարսելոնան» 38 միավորով 3-րդն է:
[b]Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
[/b]«Սևիլիա» - «Ռեալ»՝ 2:1
Սերխիո Ռամոս, 85, ինքնագոլ, Ստևան Յովետիչ, 90+2 – Կրիշտիանու Ռոնալդու, 67, 11մ