4477 դիտում
13:54 16-01-2017
Չինական ԶԼՄ-ները նախազգուշացնում են Դոնալդ Թրամփին՝ «չխաղալ կրակի հետ»
Չինաստանի պետական ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «խաղում է կրակի հետ»՝ փորձելով կասկածի տակ դնել ամբողջական Չինաստանի փաստը, փոխանցում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Թրամփը օրեր առաջ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ «միասնական Չինաստանը» կարող է դառնալ երկու երկրների միջև բանակցությունների առարկա։ Դրա հետ կապված՝ նա դեկտեմբերին հեռախոսազրույց էր ունեցել Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հետ։
«Եթե Թրամփը մտադիր է օգտագործել այդ արտահայտությունը պաշտոնը ստանձնելու ժամանակ, ապա անխուսափելիորեն կգա դաժան հակազդեցության ժամանակաշրջան, և Պեկինին ոչինչ չի մնա անելու, քան հանել ձեռնոցները»,-ասված է հոդվածում, որը հրապարակվել է China Daily-ի պարբերականում։
Նշենք, որ 1979 թվականից ԱՄՆ-ում գործում է Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենք, որը նպատակ ունի ամրապնդել կապերը բոլոր ոլորտներում, սակայն այն չի ենթադրում ընդհանուր դիվանագիտական հարաբերություններ։
Նմանատիպ նյութեր
3707 դիտում
13:03 26-06-2015
Կրակի հետ չխաղալ. Պենտագոնը նախազգուշացնում է Ռուսաստանին
6849 դիտում
09:20 28-05-2018
Հրվ. Կորեայի նախագահը կարող է միանալ Դոնալդ Թրամփին ու Կիմ Չեն Ընին. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
748 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
754 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1156 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել