8044 դիտում
18:35 16-01-2017
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ամփոփվեցին 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները
Հունվարի 16-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցությունում, որի ընթացքում ամփոփվեցին 2016 թ. ընթացքում ԿՀԴՊ ԳՎ օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանը, ԿՀԴՊ ԳՎ ղեկավար կազմը և անձնակազմը:
Զեկույցներով հանդես եկան ԿՀԴՊ ԳՎ վարչությունների պետերը: Ելույթ ունեցողները ներկայացրին 2016 թ. ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները:
ԿՀԴՊ ԳՎ պետ, ոստիկանության գենարալ-մայոր Ռաֆայել Զաքարյանն ընդհանուր առմամբ դրական գնահատելով 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները՝ անդրադարձավ նաև տեղ գտած թերություններին և մատնանշեց դրանց շտկման ուղիները:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նույնպես դրական գնահատեց 2016 թ. ընթացքում ԿՀԴՊ ԳՎ կողմից կատարված աշխատանքները և հանձարարեց առավել բարձրացնել օպերատիվ-ծառայողական և կազմակերպչական աշխատանքների արդյունավետությունը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
7332 դիտում
19:37 14-01-2017
Անձնագրային և վիզաների վարչությունում ամփոփվեցին 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները
1088 դիտում
11:46 22-01-2015
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ամփոփվեցին 2014 թ. արդյունքները
Այս բաժնից
487 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
541 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
658 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին