3515 դիտում
13:21 14-01-2017
Կոտ դ՛Իվուարում զինվորականները կրկին խռովություն են բարձրացրել
Կոտ դ՛Իվուարում զինվորականները կրկին մեծ խռովություն են բարձրացրել։ Նրանց հաջողվել է պաշարել Բուաքա քաղաքը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաներ էին գտնվում, հաղորդում է Reuters-ը։
Զինվորականները երկրի իշխանություններից պահանջում են աշխատավարձի բարձրացում, բարձր գիտելիքների համար պահանջվող ուսումնական ժամկետի կրճատում, ինչպես նաև կենսապայմանների բարելավում։
«Մենք այդ քայլին վերադարձանք, քանի որ բանակցություններից ոչ մի լավ բան չէինք ակնկալում։ Ահա թե ինչու ենք այստեղ»,-մեջբերում է գործակալությունը զինվորականներից մեկի խոսքը։
Քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ արգելափակված է մուտքը դեպի քաղաք։
Ավելի ուշ զինվորականները հայտնել են, որ համաձայնություն է ձեռք բերվել իշխանությունների հետ։ Վերջիններս պետք է մի քանի օրից զինվորականներին վճարեն 5 մլն, իսկ գումարի մնացած մասը կվճարվի հաջորդ ամսին։
Այդուհանդերձ, Կոտ դ՛Իվուարի կառավարությունը դռեևս չի հաստատել համաձայնության հաստատման մասին տեղեկությունը։
Նմանատիպ նյութեր
2134 դիտում
23:20 06-03-2023
Կոտ դ’Իվուարում ֆուտբոլիստը խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունն ու հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել․ armsport.am
2473 դիտում
12:34 28-03-2017
Խռովություն՝ Մեքսիկայի բանտերից մեկում. կան տասնյակ տուժածներ
2417 դիտում
09:37 30-11-2019
Խռովություն է հասունանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
796 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1270 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
805 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել