211652_close_icon
views-count2278 դիտում article-date 12:34 28-03-2017

Խռովություն՝ Մեքսիկայի բանտերից մեկում. կան տասնյակ տուժածներ

Մեքսիկայի Նուևո-Լեոն նահանգի Կադերեյտա քաղաքի բանտում այսօր անկարգություններ են տեղի ունեցել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, հայտնել են տեղի իշխանությունները։ Որոշ տվյալների համաձայն՝ բախումներ են սկսվել բանտարկյալների միջև, ինչի ժամանակ տուժել է 50 մարդ։ Հայտնի չէ պատճառը, ինչպես նաև այն, թե հաջողվե՞լ է, արդյոք, բանտի ղեկավարությանը հանդարտեցնել իրավիճակը։ Նշենք, որ Մեքսիկայի բանտերում հաճախակի են նման իրարանցումներ տեղի ունենում։ Անցյալ տարվա փետրվարին նույն նահանգում գործող Տոպո-Չիկո բանտում տեղի ունեցած երկրի պատմության մեջ ամենաարյունալի բախումները, ինչի հետևանքով մահացավ 49 մարդ։

Նմանատիպ նյութեր