Ռուսաստանը հավելյալ մարտական ինքնաթիռներ է ուղարկել Սիրիա. աղբյուր
Ռուսաստանը հավելյալ օդային հարվածային ավիացիա է ուղարկել Սիրիա։
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին FoxNews հեռուստաալիքին հայտնել են Պենտագոնի աղբյուրները։
«Ռուսներն ասում են, որ դուրս են բերում իրենց զորքը, սակայն ոչ մի վկայություն չկա դրան։ Ընդհակառակը, նոր ուժեր են հայտնվում Սիրիայում»,-ասել է աղբյուրներից մեկը։
Նրա խոսքով՝ հունվարի 9-ին սիրիայում տեղակայված «Խմեյմիմ» բազայում վայրէջք է կատարել 4 միավոր Cy-25 գրոհային ինքնաթիռ։ Իսկ Twitter-ի միկրոբլոգներից մեկում, որը լուսաբանում է սիրիական զորքերի գործողությունները, նշված է, որ հունվարի 10-ին նույն ավիաբազա են հասել ևս 4 Cy-25 ինքնաթիռներ։