47257 դիտում
13:33 04-08-2015
Աշտարակում BMW-ով վթարի է ենթարկվել «ՋՕԸ»-ի տնօրենի նկատմամբ մահափորձ կատարած կասկածյալը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Թումանյան փողոցի 29 տան բնակիչ, 41-ամյա Վահե Մովսիսյանը Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում վարելով BMW մակնիշի HP-158 M համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը` Աշտարակի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Վ. Մովսիսյանը տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոցից Երևան:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին աում էին, որ BMW-ի վարորդը կասկածվում է` օրեր առաջ Աշտարակ քաղաքում Աշտարակի քաղաքապետարանի դիմաց «ՋՕԸ» –ի տնօրենի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Մահափորձի մասին [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/15/56484/]տեղեկություն էր հաղորդել [/url][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+