211652_close_icon
views-count22207 դիտում article-date 20:33 31-08-2015

23-ամյա մոտոցիկլավարը Երևանում վթարի է ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` այսօր` օգոստոսի 31-ին, Երևանում մոտոցիկլավարի կողմից տեղի ունեցած վթարի փաստով: Ժամը 12:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 23-ամյա Խաչիկ Այվազյանը Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իր վարած Yamaha մակնիշի AA 070 համարանիշի մոտոցիկլետով կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խ. Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «ՍԼԱՎՄԵԴ» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով մոտոցիկլետը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր