Մոսկվայի կենտրոնում կովկասցին ինքնաձիգից կրակոցներ է արձակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում՝ Օդաչու Բաբուշկինի փողոցում, անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել: Այս մասին հայտնում է Koмсомольская Правда-ն:
Նախօրեին համացանցում հրապարակված տեսանյութում, որը զայրացրել է օգտնատերերին, երևում է, թե ինչպես են ամենագնացների մոտ կանգնած երիտասարդները զվարճանում, իսկ նրանցից մեկը օդ է կրակում ինքնաձիգից: Կրակոցներից փողոցում ականատեսները վախից բղավել և փախչել են:
Ոստիկանները մեկ օր հետո հայտնաբերել են տեսանյութի «հերոսին», ով, պարզվել է՝ Մախաչկալա քաղաքի 28-ամյա բնակիչ է և ապրում է Մոսկվայի կենտրոնի հանրակացարաններից մեկում:
Ներկայացնում ենք տեսանյութը: