ԱՄՆ-ի որոշ դեսպաններին առաջարկել են հրաժարական տալ մինչև Թրամփի երդմնակալությունը. The New York Times
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել է դիվանագետներին, որ դեմոկրատական կուսակցության անդամ դեսպանները պետք է հեռանան պաշտոններից մինչև նոր նախագահի երդմնակալությունը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի դիվանագետների:
Թերթը նշում է, որ նման գործողությունը կարող է նախադեպ դառնալ, երբ դիվանագետներին պաշտոնից հեռանալու կոնկրետ վերջնաժամկետ են նշում: Սովորաբար նոր վարչակազմը հնի հետ պայմանավորվում էր որոշ դեսպանների աշխատանքը որոշ ժամանակով երկարաձգելու մասին:
Դիվանագետները մտավախություն ունեն, որ եթե դեսպանները հեռանան «առանց բացառությունների», ապա Վաշինգտոնը կարող է Գերմանիայում, Կանադայում, ՄԵծ Բրիտանիայում և մի շարք երկրներում մի քանի ամիս մնալ առանց դեսպանի: