Մակեդոնիայում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ են տեղի ունեցել
Մակեդոնիայում ոստիկանությունը ավելի քան 30 մարդու է ձերբակալել՝ ներառյալ ներքին գործերի նախկին նախարար Միտկո Չավկովին, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու 3 ընդդիմադիր պատգամավորների, հաղորդում է Associated Press-ը։
Տեղի դատախազության փոխանցմամբ՝ 36 մարդու ձերբակալելու հրաման է տրվել։ Վերջիններիս մեղադրում են բողոքի ակցիայի մասնակիցների վրա կատարված հարձակումները կազմակերպելու մեջ, ինչի հետևանքով 100-ից ավելի մարդ էր վիրավորվել։
Ձերբակալվածներին տեղափոխել են Սկոպիեի քրեական դատարան՝ հարցաքննության։ Մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչական սպառնալիքների» հոդվածով։