211652_close_icon
views-count18302 դիտում article-date 22:55 04-01-2017

Արամ Ա-ն հանդիպել է Բաշար ալ-Ասադի հետ. այն տեւել է մեկ ժամից ավելի․ News.am

Այսօր՝ հունվարի 4-ի առավոտյան Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Ա-ն երկրի ներքին քաղաքական, անվտանգության իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը եւ մաղթել, որ ամենամոտ ապագայում խախաղություն եւ համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում: Ամբողջական նյութը՝[url=https://news.am/arm/news/366353.html] սկզբնաղբյուր կայքում[/url]

Նմանատիպ նյութեր