Ալավերդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգված մասնաշենքը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին. այն նախանձ կառաջացնի անգամ շատ հայ օլիգարխների մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կայացավ Ալավերդու թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու համայնքապետ Կարեն Փարեմուզյանը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդականը, պաշտոնատար այլ անձինք: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով:
Պաշտոնական ելույթներից հետո կատարվեց օրհնության կարգ, որին հաջորդեց կարմիր ժապավենը կտրելու արարողությունը:
Մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն իրականացվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամ կազմակերպության և Ալավերդու համայնքապետարանի ներդրումներով:
Լոռու մարզպետն ու Ս. Վալկոն շրջեցին մանկապարտեզի ողջ տարածքով, ծանոթացան կատարված աշխատանքներին, այնուհետև դիտեցին փոքրիկների կողմից պատրաստված հանդեսը՝ շնորհակալական խոսքը, երգն ու պարը:
Ողջույնի իրենց խոսքով էին եկել նաև քաղաքի այլ մանկապարտեզների սաներ, տնօրեներ:
Մարզպետի կողմից տրվեցին պատվոգրեր, շնորհակալագրեր բոլոր այն կազմակերպություններին, որոնք աջակցել էին մանկապարտեզի հիմնանորոգման հարցում:
Կքննարկվի նաև մանկապարտեզի 2-րդ հարկի կառուցման հարցը, որը, չի բացառվում, որ իրականացվի հետագայում:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի