143313 դիտում
17:51 24-09-2016
Լոռու մարզում հարսանեկան ավտոմեքենաների շարասյունը նախանձ կառաջացներ անգամ Երևանի շատ օլիգարխների մոտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Երևանում որոշ քաղաքական գործիչներ ամպագոռգոռ հայտարարում են, թե մարզերում կյանքը մեռած է, աղքատություն է տիրում, ու հայտնի «Խաթաբալա» ֆիլմի «լաչառ կնանոնց» նման երեսները պատռում են ու հայտարարում, թե մարզերում օլիգարխներ չկան, կարծես թե այդ ամենը այդ քաղաքական գործիչների կողմից հեքիաթ լինի։
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Լոռու մարզում տեղի է ունեցել այնպիսի հարսանեկան միջոցառում, որ միայն ավտոմեքենաների ներկայությունը բավական էր, որ այդ քաղաքական գործիչներին գյուղացիները «գրողի ծոցը» ուղարկեն։
Հարսանեկան շարասյունը բաղկացած էր այնպիսի ավտոմեքենաներից, ինչպիսիք են․ Rolls-Royce, Bentley, Maybach , վերջին դասի Mercedes- ներ։ Ի տարբերություն Երևանում շատ հարսանքավորների, շարասյան մասնակիցները չեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները և ճանապարհը չեն փակում և մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար ոչ մի վթարային իրավիճակ չեն ստեղծում։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը հարսանիքի մասնակիցներին ցանկանում է բարի ժամանց , իսկ նորապսակներին երկար տարիների համատեղ կյանք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+