211652_close_icon

Սիրիայի ընդդիմությունը հերքել է Ասադի ռեժիմի հետ բանակցելու մասին լուրը

views-count2154 դիտում article-date 19:45 27-12-2016
Ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ իրենց հայտնի չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ բանակցությունների մասին, հայտնում է Reuters-ը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Interfax-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցություններ են ընթանում։ Բանակցությունների հարցով Սիրիայի ընդդիմության բարձրագույն կոմիտեի անդամ Ջորջ Սաբրան գործակալությանն ասել է, որ իրենցից ոչ ոք չի մասնակցում այդ բանակցություններին։ «Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հաստատ դրան առնչություն չունի»,- ասել է Սաբրան։

Նմանատիպ նյութեր