Բուլղարիայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին Եվրոպան կիբերհարձակումների միջոցով պառակտելու փորձ անելու մեջ
                        Բուլղարիայի նախագահ Ռոսեն Ասենով Պլևնելիևը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով, Ռուսաստանը փորձում է պառակտել և ապակայունացնել Եվրոպան կիբերհարձակումների միջոցով։ 
Նրա խոսքով՝ Կրեմլը փորձեր է անում ազդել Բուլղարիայի և այլ եվրոպական երկրների վարած քաղաքականության վրա՝ ֆինանսավորելով քաղաքական կուսակցություններին և քարոզչություն տարածելով։ 
Կրեմլը, անշուշտ, հերքել է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները։ 
Կիրակի՝ նոյեմբերի 6-ին, Բուլղարիայում նախագահական ընտրություններ են անցկացվելու, որոնցում իր թեկնաությունը գործող նախագահը չի առաջադրել։
 
Վերջին հարցումների համաձայն՝ երկրի բնակչության մեծ մասի մոտ համարանք է առաջացրել իշխող «ԳԵՐԲ» կուսակցության անդամ, նախագահի թեկնածու Ցեցկա Ցաչևան։ Նրան պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 26/3 տոկոսը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

