Համացանցում հայտնվել է Nokia-ի նոր սմարթֆոնի լուսանկարը
The Android Soul կայքում հրապարակվել է Nokia-ի նոր սմարթֆոնի լուսանկարը: Սպասվում է, որ ընկերության փորձագետները կներկայացնեն նոր սմարթֆոնը Լաս Վեգասում կայանալիք CES 2017 ցուցահանդեսին, որը կանցկացվի հունվարին:
Ակնկալվում է, որ նոր սմարթֆոնը կթողարկվի 2 տարբերակով: Առաջինը կունենա 5 դյույմանոց Full HD էկրան, 4 ԳԲ օպերատիվ, ևս 64 ԳԲ հիշողություն, իսկ 2-րդ տարբերակը 5,5 դյույմանոց էկրան կունենա և մատնահետքերի սկաներ:
Nokia-ի նոր սմարթֆոնների արժեքը 150-200 դոլար կկազմի: