Դևիդ Մոյես. Մոուրինյոյի կամ Կլոպի համար դժվար կլիներ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»
«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ԱՊԼ-ի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ հիշել է իր աշխատանքը մանկունյանցիների թիմում:
Երբ ինձ հեռացրին «Մանչեսթեր Յունայթեդից», միակ բանը, որի համար ափսոսում էի, այն էր, որ ինձ ժամանակ չտվեցին:
Նման թիմում Ֆերգյուսոնի հեռանալուց հետո ցանկացած մասնագետի համար աշխատանքը նման թիմում բարդ էր լինելու:
Կարծում եմ, որ թե Մոուրինյոյի, թե` Կլոպի, թե` Գվարդիոլայի, թե` Անչելոտիի համար ծանր կլիներ այն իրավիճակում, որում ես էի հայտնվել», ասել է Մոյեսը: