211652_close_icon
views-count1436 դիտում article-date 13:39 24-12-2016

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են, մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասռույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոտք-Քարվաճառ, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր