Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը խաղի ժամանակ ստացած հարվածից հիշողության կորուստ է ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակը վնասվածք է ստացել Մեքսիկայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ առաջին խաղում` «Ամերիկայի» և «Տիգրեսի» միջև (1:1):
Հանդիպման 73-րդ րոպեին «Տիգրեսի» հարձակվողը «Ամերիկայի» պաշտպան Բրունո Վալդեսից հարված է ստացել թիկունքին և պարանոցին:
31-ամա ֆուտբոլիստին օգնություն ցուցաբերող բժիշկները Ժինյակի մոտ հիշողության կարճատև կորուստ են գրանցել և որոշել փոխարինել նրան:
Ժինյակին խաղադաշտից դուրս են բերել էլեկտրոմոբիլով և անշարժացրած պարանոցով: Ամենայն հավանականությամբ, նա պատասխան հանդիպմանը չի մասնակցի: