Տեր Արամ Քահանա Միրզոյան. նպատակը մեկն է` բոլորին ի մի համախմբել, իբրև մի մեծ ընտանիք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բերդի Տարածաշրջանում բացվել է կիրակնօրյա 13 դպրոց, որտեղ հաճախում են ավելի քան 650 սան: Ծրագրի հեղինակը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է:
Իսկ ահա երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Բերդում նախատոնական տրամադրություն ու ուրախ հանդես էր, որի անմիջական կազմակերպիչներից էր Բերդի տարածաշրջանի հոգևոր Հովիվ Տեր Արամ Քահանա Միրզոյանը:
Միջոցառման նպատակն, ըստ Տեր Արամ Քահանա Միրզոյանի, մեկն է` բոլորին ի մի համախմբել, իբրև մի մեծ ընտանիք:
Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան երգիչ Նարեկ Վարդանյանը, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, Ծաղրածու Մաքսը ու հեքիաթային հերոսները, որոնք իրական հեքիաթ դարձրին տավուշցի փոքրիկների օրը: