Իսրայելը հույս ունի, որ կդիմակայի ՄԱԿ-ի բանաձևին և կհամագործակցի Թրամփի հետ
Իսրայելը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի դիմակայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի հետևանքներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում է Reuters-ը։
Բանաձևը իսրայելական իշխանություններից պահանջում է դադարեցնել բնակելի թաղամասերի շինարարությունը վիճարկելի տարածքում։
«Օբամայի ադմինիստրացիան ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել Իսրայելը ՄԱԿ-ում հանցավոր գործունեությունից, այլ այն նրանց հետ համաձայնության է եկել»,-ասել է նա։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը հույս ունի համագործակցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի և Կոնգրեսի բոլոր անդամների հետ։