1507 դիտում
09:46 23-12-2016
Գյումրիում «Հայկական վերածնունդը» ցուցակագրում է մարդկանց. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գյումրի քաղաքի «Տեքստիլ» թաղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գրասենյակ է բացել, հրավիրում է տարեց մարդկանց, գրանցում է նրանց տվյալները, խոստանալով «հեչ մի բան»՝ 2017-ին ԽՍՀՄ խնայբանկում նրանց ունեցած ավանդները վերադարձնել մեկը մեկին։
Քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչները ճարահատյալ կուլ են տալիս վերածննդական այս քաղցր հաբերը, հաճախ վերջին դրամները ծախսելով հասնում են ՀՎԿ-ի նորաբաց այս գրասենյակը, ցուցակագրվում են և հույսով-հավատով վերադառնում իրենց տները։
Հարկ է նշել, որ «Հայկական վերածնունդը» իր գրասենյակը բացել է նախկին սուպերմարկետի տարածքում և լայնածավալ գովազդում է իր այս նոր առաքելությունը տեղական «Շանթ» և «Ցայգ» հեռուստաալիքներով։
Ամբողջ հարցն այն է, որ ցուցակագրվող բնակչությանն առաջարկվում է խնդրի լուծման միակ տարբերակը, այն է՝ անհրաժեշտ է ընտրել ՀՎԿ-ին, և վերջինս, իշխանության գալով, ավանդները կվերադարձնի իրենց օրինական տերերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3525 դիտում
09:39 02-06-2016
«Հայկական վերածնունդը» Վանաձորի քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրել Շարմազանովի սանիկին. «Հայկական ժամանակ»
4519 դիտում
11:36 03-05-2016
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» կամավորների ցուցակագրում է սկսել
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը