4522 դիտում
11:36 03-05-2016
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» կամավորների ցուցակագրում է սկսել
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը այսօր հայտարարել է Հանուն Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում սկսելու մասին: Տարածված հայտարարության մեջ նշվում է.
«Հայրենակիցնե՛ր, 1994 թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից եւ ժամանակն օգտագործեց հզորանալու եւ պատերազմը շարունակելու համար:
2014 թվականի օգոստոսից սկսած նա մեր դեմ վարում է սողացող պատերազմ եւ ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի ծանր հարվածներ է հասցնում՝ նպատակ ունենալով այդպես արնաքամ անել մեզ եւ մի օր լայնածավալ պատերազմի միջոցով ոչնչացնել մեր երկիրը:
Ապրիլի սկզբին տեղի ունեցած աննախադեպ մասշտաբի եւ ակտիվության ռազմական գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ հակառակորդն ամեն պահի կարող է սկսել այդ լայնածավալ պատերազմը, մինչդեռ երկրի «քաղաքական ղեկավարությունը» համարժեք քայլեր չի կատարում մարդկային ու այլ ռեսուրսները մոբիլիզացնելու եւ մեր գլխին կախված նոր ցեղասպանության ու հայրենազրկման վերահաս սպառնալիքը չեզոքացնելու համար:
Ուստի հայությունը, հաշվի առնելով վիճակի օրհասականությունը, պարտավոր է «քաղաքական ղեկավարության» որոշումներին սպասելու փոխարեն հասարակական հիմունքներով ինքնակազմակերպվել մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդին գլխովին ջախջախելու ու ծնկի բերելու հրամայականով: Ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ ապրիլյան ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրը:
Ողջունելով մինչ օրս խրամատում կանգնած զինվորին աջակցելու համար առանձին խմբերով ու անհատապես ճակատ մեկնած կամավորներին, միևնույն ժամանակ հարկավոր է ճիշտ գնահատել ուժերը և փաստել, որ հակառակորդին ծնկի բերելու համար անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը եւ կազմակերպվել որպես Ազգ-բանակ:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան), ղեկավարվելով Ազգ-բանակի վերածվելու և հակառակորդին ծնկի բերելու հրամայականով, հայտարարում է կամավորների ցուցակագրում:
Կոչ ենք անում քսանից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ և արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց ցուցակագրվել եւ պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմելու է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ կամավորների մասնագիտական, մարտական և ֆիզիկական պատրաստման համար միջոցներ տրամադրելու եւ պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ ռազմական գործողությունների դեպքում ՀՀ Զինված ուժերում նրանց ըստ մասնագիտական եւ ֆիզիկական կարողությունների ներառելու հարցով»:
Կամավորների ցուցակագրումը կազմակերպվում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք. Երևան, Շինարարների փ., 8 շ., բն. 13) :
Հարցերի և պարզաբանումների համար զանգահարել +37410 390338, +37494 016760 կամ գրել էլեկտրոնային հասցեին [email protected] :
Նմանատիպ նյութեր
1852 դիտում
23:18 03-02-2021
Ուկրաինայի հայ բժիշկների միավորումը սկսել է հայրենակիցների արտագնա ընդունելությունները
1507 դիտում
09:46 23-12-2016
Գյումրիում «Հայկական վերածնունդը» ցուցակագրում է մարդկանց. «Իրատես»
Այս բաժնից
670 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
643 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
526 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել