211652_close_icon

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

views-count1362 դիտում article-date 23:12 22-12-2016
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Հ.-ին (1950 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) տեղաշարժման խնդիր ունեցող բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ի. Մ.-ին (2000 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Դեկտեմբերի 22-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1934 թ. ծնված Է. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: ***

Նմանատիպ նյութեր